Բավ է պառակտվել
03-07-2015 13:56

Հայաստան կայցելեն Մուտին և Կինսկին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամեն տարի հայ հանդիսատեսի համար որևէ անակընկալ է պատրաստում և այդ մասին հայտարարում փառատոնից օրեր առաջ: Մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը բացահայտել է այս տարվա անակնկալը. փառատոնի շրջանակներում հատուկ հյուրի կարգավիճակով Հայաստան կժամանեն համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին: Հայ հանդիսատեսին Մուտին առավելապես ծանոթ է «Կամակոր տղամարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմից, որտեղ նրա խաղընկերն է Ադրիանո Չելենտանոն: «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա Օռնելլա Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան: Ինչ վերաբերում է Նաստասյա Կինսկիին, նրան համաշխարհային ճանաչում է բերել Ալբերտո Լատուադայի «Եղիր ինչպես կաս» կինոնկարը, ապա Ռոման Պալոնսկու «Թես» ֆիլմը: «Թես»-ը կներկայացվի «Ոսկե ծիրանի» այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագրում: «Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնի շրջանակներում Հայաստան կժանամի նաև Պատրիկ Շենեն: Փառատոնի շրջանակում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան: