Բավ է պառակտվել
11-12-2013 12:15

Այսօր տանգոյի միջազգային օրն է

Դեկտեմբերի 11-ը տանգոյի միջազգային օրն է: Օրը պատահական չի ընտրված, այդ օրն է ծնվել «տանգոյի արքա» Կարլոս Գարդելին, հիշեցնում է calend.ru-ն:

Պարի ընթացքում ընդունված չէ խոսել, ժպտալ, միմյանց աչքերի մեջ նայել: Թույլատրելի է միայն հայացքի և շուրթերի թեթև շարժում: Տանգոյի միջոցով կարելի է արտահայտել ամեն ինչ` սեր, զայրույթ, ատելություն և կիրք:

2009 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է տանգոն ոչ նյութական ժառանգության ցուցակում: