Բավ է պառակտվել
14-03-2020 14:04

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում փակվել են թատրոնները, կինոթատրոնները, համերգասրահները, թանգարանները և գրադարանները

Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։

“Առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև թատրոնները, համերգասրահները, թանգարանները և գրադարանները”,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Նա խոստացել է ավելի ուշ տրամադրել լրացուցիչ տեղեկություններ ։

Ընդհանուր առմամբ, ներկայումս Հայաստանում գրանցվել է COVID - 19 կորոնավիրուսի 15 դեպք։ 1-ին դեպքն արձանագրվել է մարտի 1-ին։
Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ, մեկ Իտալիայի քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 140,7 հազարը, մահացել է շուրջ 5,4 հազար, առողջացել՝ 70 հազար մարդ։