Բավ է պառակտվել
11-12-2020 13:03

ԴՆԹ փորձաքննությունը կպարզի՝ դուք պարզապես թուրք եք, թե՞ շարքային դավաճան

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, անդրադառնալով Ալիևի և Էրդողանի երեկվա հայտարարություններին՝ գրել է. «…Այսքանից հետո մեր երկրի վարչապետը իր պատգամավորներով և իր կառավարությամբ հայտարարում է «կրկնում եմ ՝ պետք է ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար», «ցավոք պետք է բանակցել հաղթող կողմի հետ», «ցանկալի է վերականգնել տնտեսական փոխհարաբերությունները հարեւան երկրի հետ», «կարծում եմ, որ մեր գերիների հետ շատ լավ են վերաբերվում», «ադրբեջանի և թուրքիայի հետ պետք է վարել բարիդրացիական հարաբերություններ»՝ հարց է` ո՞վ է թուրքը՝ դու՞ք, թե՞ նրանք:

Ումի՞ց պետք է վախենալ՝ նրանցի՞ց, թե՞ ձեզնից․ ԴՆԹ փորձաքննությունը կպարզի ձեր արյան բաղադրությունը և համայն հայությունը կիմանա՝ դուք պարզապես թուրք եք, թե՞ շարքային դավաճան: Մեկ վայրկյան առաջ հեռացեք եւ ազատեք Հայությանը ձեր ներկայությունից:

Հ.Գ. Այսօր՝ խոր խարան խայտառակության»: