Բավ է պառակտվել
26-10-2018 13:31

Հայաստանի վեհ գեղեցկությունն ու հարուստ պատմությունը կարող են ապշեցնել․The New York Times (լուսանկարներ)

  

Ամերիկյան The New York Times պարբերականը հոդված է նվիրել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքի լեգենդար “Մետրոպոլիտեն” թանգարանում բացված «Հայաստան» ցուցահանդեսին:

“Հայաստանն այնպիսի հարուստ պատմություն ունեցող երկիր է, որ կարող է ապշեցնել ձեզ։ Այս տարի գարնանը մենք հասկացանք, որ նրա ապագան կարող է նույնքան հագեցված լինել, ինչպես անցյալը։ Դա շատ պատեհ ժամանակաշրջան էր “Հայասատանի” համար”… “Մետրոպոլիտեն՞ թանգարանում կազմակերպված մշակույթին, ձեռագրերին, տեքստիլին և կրոնական արտեֆակտերին նվիրված ցուցահանդեսը անսպասելի գլուխներ է ավելացրել երկրի դրամատիկ պատմության մեջ”,- գրել է պարբերականը։

   

Հոդվածի հեղինակ Ջեյսոն Ֆարագոն տպավորված է ցուցահանդեսի ծավալով և նշում է, որ ոչ մի թանգարան դեռևս նման խոշոր ցուցահանդես չի նվիրել հայկական արվեստին։

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային նվաճումներին` քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դար: Ցուցահանդեսում ներկայացված են 140 ցուցանմուշ, որոնցից 34-ը՝ Հայաստանի պատմության թանգարանից, 20-ը՝ Էջմիածնից և 28 ցուցանմուշ Մատենադարանից։ Ներկայացված են նաև առաջին անգամ ցուցադրվող նմուշներ։