Ամերիկլան The New York Times օրաթերթը Լոս-Անջելոսում բնակվող 46-ամյա հայազգի Արման Սարգսյանին անվանել է ԱՄՆ լավագույն երեք ոսկերիչներց մեկը։
Սարգսյանը սկսել զբացվել փորագրությամբ 13 տարեկան հասակից, երբ հայրը որոշել է նրան սովորեցնել ոսկերչական գործի գաղտնիքները։
“Փորագրությունն ամենաաշխատարար և բարդ արհեստներից մեկն է։ Երկար տարիներ են անհրաժեշտ կատարելության հասնելու համար”,- նշել է Սարգսյանը։
Նրա 78-ամյա հայրն այսօր էլ շարունակում է օգնել որդուն։ Նրանք միասին կիրառում են մակերեսային փորագրությունն՝ իրենց ոճը պահպանելու և գունավոր թանկարժեք քարեր օգտագործելու նպատակով։
“Արևի ճառագայթի էֆեկտը ստացվում է մեկ կետից ելնող հարյուրավոր գծերի միջոցով։ Դա պարզ է թվում, սակայն մեկ սխալ շարժում՝ և աշխատանքը ստիպված պետք է նորից սկսել”,- գրել է The New York Times-ը։
Վերջիվերջո, ինչպես նշել է Սարգսյանը, փորագրությունը “վեր է ածվում արվեստի գործի՝ ոսկերչական զարդի վրա”։
Այս ամռանը Սարգսյանը վերադարձել է Հայաստանում անցկացրած արձակուրդից, երկրով մեծ սփռված հինավուրց, խրթնիմաստ խաչքարերում գտնելով իր ոգեշնչման աղբյուրը։
“Ինձ համար շատ կարևոր է իմ աշխատանքներով պատմության մի նշույլ փոխանցելը”,- ասել է Սարգսյանը։