Բավ է պառակտվել
19-04-2019 19:36

Տիմատին Երևան է ժամանել տեսահոլովակ նկարահանելու նպատակով

Ռուսաստանյան հայտնի ռեփեր Տիմատին իր Ինստագրամում լուսանկար է տեղադրել խաղալիք ատրճանակով “զինված” երևանցի մանչուկի հետ։

“Ատրճանակը ծանր էր, երկաթյա և փորագրված։ Ձգանն աշխատում էր։ Տարբերակ չկար մերժել տղային միասին լուսանկարվել”,- կատակել է Տիմատին։

Ավելի վաղ Gisher.News-ը գրել էր, որ Տիմատին (Տիմուր Յունուսովը) նախատեսում է Երևանում տեսահոլովակ նկարահանել: Այժմ նա Հայաստանի մայրաքաղաքում է NaZima-ի (Նազիմա Ջանիբեկովայի) հետ նկարահանվելու նպատակով: