Բավ է պառակտվել
23-01-2016 09:15

Թոմ Քրուզը կմարմնավորի «Մումիայի» նոր տարբերակի գլխավոր հերոսին

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը «Մումիա» ֆիլմի նոր տարբերակում կմարմնավորի գլխավոր հերոսին: Universal ստուդիան պաշտոնապես հաստատել է դերասանի մասնակցությունը ֆիլմում: Երկրորդ պլանի դերը կկատարի ալժիրական ծագման պարուհի և դերասանուհի Սոֆյա Բուտելլան: Ֆիլմի ռեժիսորը կլինի Ալեքս Քուրթցմանը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ֆիլմի պրեմիերան կայանալու է 2017-ի հունիսի 9-ին: