Բավ է պառակտվել
04-10-2016 12:31

48-ամյա Թոնի Բրեքսթոնը հոսպիտալացվել է

Թոնի Բրեքսթոնը հոսպիտալացվել է: 48-ամյա երգչուհին հոսպիտալացվել է գայլախտ քրոնիկ հիվանդության բարդացումների պատճառով, որը առաջին անգամ նրա մոտ ախտորոշվել էր 2010-ին։

«Գրեմմի» մրցանակաբաշխության յոթ մրցանակների դափնեկիրը սկզբում բուժհետազոտություն է անցել Ատլանտայում, իսկ հետո՝ անցած շաբաթվա վերջին Լոս Անջելես է ուղևորվել, որտեղ բուժում է ստացել հիվանդանոցներից մեկում. անունը չեն հայտնում։ Աղբյուրի տվյալներով երգչուհին բուժհաստատությունում չորս օր է անցկացրել։

Ի սկզբանե բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։ Սակայն երգչուհու ներկայացուցչի՝ Մարին Օ՝ Քոնորի խոսքով, հիմա նա տանն է ու իրեն լավ է զգում։

Բրեքսթոնը ծրագրում է մոտ օրերս սկսել համերգային փորձերը՝ գալիք հյուրախաղերին պատրաստվելու համար։