Բավ է պառակտվել
03-09-2016 14:24

Տրետյակովյան պատկերասրահն Այվազովսկու ցուցահանդեսի պատճառով երկարացրել է աշխատանքային ժամերը

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահը սեպտեմբերի 7-ից սկսած կիրակի օրերն ավելի երկար է աշխատելու՝ նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շուրջ առաջացած մեծ հետաքրքրության պատճառով: 
Եթե նախկինում թանգարանն աշխատում էր մինչև 18:00-ին (Մոսկվայի ժամանակով), ապա այժմ՝ մինչև 21:00-ն:
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում ցուցադրությունը միջինը 5000 այցելու է ունենում: Ցուցահանդեսն արդեն ունեցել է 155 հազար այցելու:
Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից, բացվել է Տրետյակովյան պետական պատկերասրահում հուլիսի 29-ին:
Ավելի վաղ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված նկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսին: