Բավ է պառակտվել
06-11-2018 16:01

Երևանի կենտրոնը պետք է հատուկ կարգավիճակ ստանա․ գլխավոր ճարտարապետ

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնը պետք է հատուկ կարգավիճակ ստանա։

“Սխալ է Երևանի կենտրոնի նկատմամբ ունենալ նույն իրավական մոտեցումները, որոնք տարածվում են Երևանի ամբողջ տարածքի, բոլոր վարչական շրջանների վրա”,-ասել է նա։

Մեսչյանի խոսքերով, հատուկ կարգավիճակ տալու դեպքում նա քաղաքի կենտրոնի խնդիրների դեմ պայքարելու լծակներ կստանա։ Մասնավորապես, նա անդրադարձել է կենտրոնի ծայրահեղ ծանրաբեռնվածությանն ու կապալառուների՝ մայրաքաղաքի շրջաններում շենքեր կառուցելու ցանկության բացակայությանը։

“Մի քանի օր առաջ քաղաքպետի մոտ հանդիպում է կայացել ներդրողների հետ, և ես նրանց առաջարկել եմ կառուցապատել Սարի թաղ թաղամասը։ Ցանկանու՞մ եք քաղաքի կենտրոնում 30-հարկանի շենք կառուցել։ Ինչու՞ չեք ցանկանում Սարի թաղում կառուցել։ Գնեք այնտեղ հող, ապահովեք բնակիչներին բնակարաններով, և ես ձեզ թույլտվություն կտամ 120-հարկանի շենք կառուցել։ Դու՛րս եկեք կենտրոնից”,-ասել է Մեսչյանը, նշելով, որ արդեն նկատվում է շինարարական նախագծերը կենտրոնից քաղաքի այլ շրջաններ տեղափոխելու նման միտում: