Բավ է պառակտվել
17-02-2020 22:06

Գնահատում եմ սկզբունքային մարդկանց․Արա Դեղտրիկյան

  

Կամերային երաժշտական թատրոնի բեմում անգլիացի դրամատուրգ Ռեյ Կունիի Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում կատակերգությունը: Ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է Անգլիա, բեմը տեղի հյուրանոցներից մեկի 48 համարի սենյակն է, որտեղ էլ կատարվում են գործողությունները: Վարչապետի օգնականը՝ Ռիչարդ Ուիլը, սենյակ է վարձակալում իր և ընդդիմության առաջնորդի քարտուղարուհու համար, բայց իրադրությունների արդյունքում սենյակում են հայտնվում քարտուղարուհու ամուսինը, վերջինիս վարձակալած լրտեսը, Ռիչարդի կինը, տեղակալն ու նրա մորը խնամող բուժքույրը, հյուրանոցի կառավարիչը, մատուցողը, սպասուհիները: Ստեղծելով իսկական խառնաշփոթ ու ստերի կծիկ՝ հերոսները խճճվում են, չեն հասկանում՝ ով ում բարեկամն է:
Գլխավոր դերում Հայաստանի վաստակավոր արտիստ, Արա Դեղտրիկյանն է։ Ներկայացումն ավարտվում է,արտիստները արդեն խոնահարվում են ու հենց այստեղ էլ սկսվում է մյուս խառնաշփոթը։ Արա Դեղտրիկյանի մուտք գործելու պես միանում է «Արձագանք» խմբի հայտնի «Ծնունդդ շնորհավոր » երգը․․․․ և բեմում հայտնվում է տորթի սկուտեղը։ Վաստակավոր արտիստի 55 -ամյակը նշում են հենց բեմում՝ գործընկերների ու հանդիսատեսի հետ միասին։
« Նորմալ մարդիկ իրենց ծննդայն օրը հավաքվում են նշում են, իսկ դերասանը իր ծննդյան օրը պետք է քրքրվի բեմի վրա»,– կատակով ասում է Արա Դեղտրիկյանը, հետո հավելում, որ շատ հաճելի է, երբ հանդիսատեսի հետ միասին նշում ես ծննդյանդ օրը, ովքեր կիսում են քո ուրախությունը։
«Շնորհակալ եմ թատրոնի տնօրինությանը, որ նման անակնկալ մատուցեց։ Ինչ խոսք հաճելի է յուրաքանչյուր մարդու համար, հատկապես դերասանի»,–ասաց Դեղտրիկյանը։
Հետո արդեն կուլսիներում Gisher.news–ը մի քանի բլից հարցեր է ուղղում դերասանին։
-Ծննդյան օրը մարդիկ ավելի անկեղծ են դառնում, կարող եք անկեղծանալ ու ասել ձեր կյանքում նման սեքսուալ խառնաշփոթում հայտնվել եք։
-Վա՜յ չէ, Աստված չանի, թող նման խառնաշփոթ չլինի։
-Հնարավոր է՞ ամբողջ կյանքում լինել սիրահարված
-Եթե չլինի սերը, այս կյանքը շատ անհետաքրքիր կլինի։ Իսկական ու մաքուր սերը։ Իհարկե շատ կարևոր է երբ սիրում ես,սիրահարվում ես,ընտանիք ես կազմում։ Երջանիկ է այն մարդը, ով ունի կայացած ընտանիք, իսկ ես երջանիկ եմ, քանի որ ունեմ հրաշալի ընտանիք։
-Կատարել ե՞ք այնպիսի քայլ ,որի համար զղջացել եք․․․
—Չ՛է, նման բան չկա․․․
-Դեր,որը միշտ երազել եք խաղալ․․․
-34 տարի է արդեն բեմում եմ, որպես դերասան շատ գոհ եմ, որ իմ կյանքը բավական հաջող է դասավորվել։Այն դերերը , որ միշտ խաղացել եմ, դրանք եղել են իմ սրտով, իմ խաղացանկում չսիրված դերեր չեմ ունեցել, ինչը կարևոր է դերասանի համար։ Երբեք չեմ երազել «Ռոմեո» կամ «Համլետ» խաղալ։
Վախենում ե՞ք․․․
–Պատերազմից
Ափսոսում ե՞ք ինչի համար
-Չեմ ափսոսում ․․․
-Իմ թույլ կողմերն են․․․
–Չգիտեմ, ընկերներս ու մտերիմներս կասեն
Ինչ -որ մեկից կախվածություն ունեք․․
-Ոչ մեկից կախվածություն չունեմ, միշտ գնահատում եմ այն մարդկանց, ովքեր սկզբունքային են, ովքեր ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա ու մի քանի երես չունեն։
-Ես ուժեղ եմ ինչով․․․
-Ուժեղ եմ իմ ընտանիքով, թոռնիկներով։
-Եթե նորից հնարավորություն տրվեր լույս աշխարհ գալու, ի՞նչ ուղի կընտրեիք։
-Դժվարանում եմ ասել, բայց իմ կյանքից դժգոհ չեմ։ Իհարկե հարցեր շատ կան, բայց ամենակարևորը ունեմ լավ ընտանիք։ Եթե նորից լույս աշխարհ գայի, կուզենայի նույն ընտանիքն ունենալ։
-Ամենատարօրինակ քայլը, որ արել եք հանուն սիրո։
-Կնոջս հետ երբ նոր էինք ծանոթացել, ինչ որ խելառություններ արել ենք ։
-Կբացե՞ք փակագծերը
-Ո՜չ․․

 

 

Արմինե Գևորգյան