Բավ է պառակտվել
05-11-2019 14:38

Թումանյանը պարային լեզվով՝ Վանաձորի թատրոնի բեմում (Լուսանկարներ)

 

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի բեմում «Թումանյանի աշխարհը» ներկայացումն է: Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործություններն այս անգամ ներկայացվել են ոչ թե թատերական, այլ պարային բեմադրությամբ, ստեղծվել է երեւակայական մի աշխարհ, որը Թումանյանինն է ու Թումանյանի հերոսներինը։
Վանաձորի «Հորովել» երգի պարի համույթի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արայիկ Գևորգյանը Gisher.news-ին պատմեց, որ երկար էր մտմտում, թե ինչպես բեմադրել Թումանյանին, որ նորովի լինի, բայց նաև խարսխված հնի վրա: Եվ որոշեց ոչ թե բեմադրել մեկ ստեղծագործություն, այլ միաձուլել մի քանիսը:

 
«Թումանյանի հերոսներն այսօր մեր շուրջը քայլում են, գուցե նրանք փափախով չեն, էլիտար վիճակներում են, բայց այդ տեսակն այսօր մեր մեջ կա: Ու այդ կերպարները կլինեն ակտուալ այնքան ժամանակ, քանի դեռ մարդկություն կա»:
Այստեղ գործող անձիք հենց պարողներն են: Կերպարները միմյանց հետ կապված են գործողությունների տրամաբանական հաջորդականությամբ, բոլորը դրված են պարային բեմադրական շղթայի մեջ: Իսկ գործողությունների ժամանակը, տեղն ու հերոսները պայմանական են՝ երեւակայության մեջ, ճիշտ այնպես, ինչպես թումանյանական աշխահում։
Ամբողջ ներկայացման ժամանակ հնչում են տեքստային հատվածներ՝ տվյալ պարային համարին բնորոշ: Եվ հանդիսատեսին մի պահ թվում է, թե այդ տեսքստերը Թումանյանի ստեղծագործությունների ծաղկաքաղն են:
Բայց իրականում տեքստերի հեղինակը ծնունդով լոռեցի, դրամատուրգ Սամվել Խալաթյանն է, որն այդ ամենը գրել է հենց այս պարային բեմադրության համար. «Այս աշխատանքի համար ես նորից Լոռու ձոր գնացի, ձգտեցի Թումանյանական ոգով նայել: Իսկ տեքստերում էներգիան Թումանյանին է»,֊- պատմեց դրամատուրգը:
Արայիկ Գևորգյանն ասում է,որ «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը եւս մեկ քայլ է՝ մնայուն արժեքների ստեղծման եւ լավագույն ավանդույթները շարունակելու ճանապարհին։

 

Արմինե Գևորգյան