Բավ է պառակտվել
01-08-2014 13:31

Թուրքերը հայկական եկեղեցիների տակ գանձեր են փնտրում. Ս. Կարապետյան

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը շուտով կհրատարակի «Հայաստանի պատմություն»՝ հայրենիքի 10.000 բնակավայրերի մասին 36 հատորյա գրքաշարը, որն արդեն հոկտեմբերին վերջնական տարբերակով կհանձնվի տպարանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը:

Նա նշեց, որ Արևմտյան Հայաստանում կատարած ուսումնասիրությունների արդյունքում շատ նոր բացահայտումներ արեցին, դեպի հարավ շատ հետաքրքիր հուշարձաններ արձանագրվեցին, հատկապես՝ Կարսի և Սարիղամիշի շրջաններում:
՛՛Հիմնականում եկեղեցիներ են կամ վանքեր, գնալով գերակշռում են դիմափոր հուշարձանները: Իսկ ավելի մեծ թիվ կազմող քարաշեն կառույցների թիվը պակասել է, ինչ էլ կա, հետքեր են միայն: Նույնիսկ դիմափորները քանդվում են, ժայռերը պայթեցնում են՛՛,-ասաց նա և ավելացրեց, որ, ցավոք սրտի, թուրքական իշխանությունները տասնամյակների ընթացքում հիվանդացրել են իրենց ժողովրդին՝ մշտապես հայկական գանձերի մասին թմբկահարելով, ու մինչև հիմա էլ դեռ թուրքերը հայկական հուշարձանների տակ գանձեր են փնտրում:

Սամվել Կարապետյանը նշեց, որ 36 հատորից բաղկացած մատենաշարի առաջին հատորում խորհրդանշական ձևով որոշել են ներկայացնել Հայոց ձոր գավառի շուրջ հարյուրից ավել գյուղերը:
Հատորները հերթով կողք կողքի դրվելու դեպքում՝ պատմական Հայաստանի քարտեզի պատկերը կստացվի:

՛՛Սա շատ մեծ նախագիծ էր, միայն տպագրությունը մեծ ծախսեր էր պահանջում, և սա մեր հիմնադրամի բյուջեում չէր կարող տեղավորվել, բայց այս մատենաշարը չհրատարակել չէինք կարող: Մտածեցինք բաժանորդագրության ճանապարհը օգտագործել, և հիմա պետք է տարածել բաժանորդագրության մասին, որպեսզի այն հրատարակվի՛՛-ասաց նա։