Բավ է պառակտվել
16-05-2014 11:17

Թուրքիան վերջնականապես հրաժարվեց մասնակցել երգի եվրոպական մրցույթին

"Եվրատեսիլ 2014" միջազգային մրցույթում Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրսթի հաղթանակից հետո Թուրքիայի համար, որն արդեն մի քանի տարի է չի մասնակցում "Եվրատեսիլին", որոշել է մեկընդմիշտ վերջ դնել միջազգային մրցույթին իր մասնակցությանը: 

Իշխող կուսակցության պատգամավոր և արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վոլկան Բոզկիրը դրական է համարել Թուրքիայի մրցույթին չմասնակցելը: Իսկ "Hurriyet"-ը շոուից անմիջապես հետո գրել է, որ "Եվրատեսիլը" մեկընդմիշտ փակված թեմա է:

Թուրքիան 2012 թվականից չի մասնակցում երգի եվրոպական մրցույթին և թուրքական պետական հեռուստաալիքները այն չեն հեռարձակում ուղիղ եթերում: