Բավ է պառակտվել
13-10-2016 11:25

Քիմ Քարդաշյանը պարանոյա ունի

Ռեալիթի-շոուի 35-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը ոչ մի կերպ չի կարողանում նորմալ կյանքի վերադառնալ: Նա անհանգստանում է Փարիզի կողոպուտի առիթով: Երեկ նույնիսկ հաղորդվել էր, որ հայուհին դատական հայց է ներկայացրել ինտերնետային ռեսուրսներից մեկի դեմ, որն իրեն ուղղակիորեն մեղադրել է կողոպուտը կազմակերպելու համար:  Քիմի մոտ պարանոյա է առաջանում: «Քիմը պարանոյա ունի: Նա չի կարողանում մենակ մնալ, չի կարողանում հանգիստ քնել: Նրա թիկնապահները մշտապես կողքին են: Բայց նա չի հանձնվում, եւ ընկերների օգնությունից ու աջակցությունից բացի՝ նաեւ հոգեբանների օգնությանն է դիմել: Նա շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ, քանի որ հենց նրանց է հաջողվում իսկապես շեղվել ծանր մտքերից»,- գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները: