Բավ է պառակտվել
17-11-2016 14:35

«Մանկական Եվրատեսիլում» ՀՀ- ներկայացնող երգչուհիներն անցկացրել են իրենց 1-ին փորձը

Պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը, ովքեր ներկայացնում են Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում, անցկացրել են իրենց առաջին փորձը։

Նրանք ելույթ կունենան երրորդ համարի ներքո մրցութային ծրագրի առաջին մասում։

Հայկական դուետը կներկայացնի Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի «Տարբեր» կոմպոզիցիան։ Երգի սյուժեն կառուցված է 13–ամյա երկու երգչուհիների ոճի տարբերության և նրանց յուրօրինակ «պայքարի» վրա։

Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի 14–րդ անգամ Մալթայում նոյեմբերի 20–ին։ Մասնակիցների թվում են` 9–14 տարեկան երգիչներ և կոլեկտիվներ 17 երկրներից` Ալբանիայից, Ավստրալիայից, Բելառուսից, Բուլղարիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Մակեդոնիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սերբիայից և Ուկրաինայից։

 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007 թվականից։ 2010 թվականին մրցույթի հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ, արցախցի Վլադիմիր Արզումանյանը, ինչը թույլ տվեց 2011 թվականին անցկացնել մրցույթը Հայաստանում։