«Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթի մասնակիցներն այսօր ելույթ կունենան Մոսկվայում կայանալիք համերգի շրջանակում։ Բեմ դուրս կգան Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Անգլիայի, Սան Մարինոյի, Չերնոգորիայի, Իսրայելի, Ադրբեջանի, Բելառուսի, Մալթայի և Իսլանդիայի ներկայացուցիչները:
Մրցույթի ամենամյա pre-party-ն Մոսկվայում կանցկացվի Korston Club Hotel-ում։ Գալա-համերգին կմասնակցեն նախորդ տարիներին «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցած կատարողներ։
Նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վուրստը և Ավստրիայի մասնակիցներն անակնկալ են պատրաստել մոսկովյան համերգի հանդիսատեսի համար։
Բավ է պառակտվել