Բավ է պառակտվել
28-11-2016 07:41

Ուկրաինային սպառնացել են զրկել «Եվրատեսիլի» անցկացման իրավունքից

Ուկրաինան կարող է զրկվել 2017 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացման իրավունքից, եթե չարագացնի կազմակերպչական գործողությունները։ 

 Ուկրաինան զգալիորեն կրճատել է ժամանակացույցից հետ մնալը։ Եթե հոկտեմբերի սկզբին կազմակերպիչները ժամկետների հարցում հետ էին մնում 3 ամսով, ապա հոկտեմբերի վերջին՝ մեկ ամսով։

Վերջնական որոշումն այն հարցի շուրջ, արգելե՞լ Ուկրաինային անցկացնել մրցույթը, կընդունվի դեկտեմբերի 8-ին, Եվրոպական հեռարձակող միության նիստում։

Նոյեմբերի 6-ին հաղորդվել էր, որ Ուկրաինան խնդիրներ ունի՝ կապված «Եվրատեսիլի» ֆինանսավորման հետ։ Այդ մասին հայտարարել էր Ազգային հեռուստառադիոընկերության և մրցույթի կազմկոմիտեի նախկին ղեկավար Զուրաբ Ալասանիան, ով հրաժարական էր տվել նոյեմբերի 1-ին։ Հրաժարականի որոշումը նա պարզաբանել էր միջոցառման ֆոնդը մեծացնելու իշխանությունների դժկամությամբ։

Մրցույթի անցկացման համար Ուկրաինան բյուջեով նախատեսել է 15 մլն եվրո, ինչը, օրինակ, եռակի քիչ է, քան Ադրբեջանի կողմից 2012 թվականին հատկացված գումարը։