Բավ է պառակտվել
01-02-2019 15:38

Հայաստանում կբեմադրվի Տիգրան Մեծի կյանքին նվիրված եզակի օպերան

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ Երևանում առաջին անգամ կբեմադրվի բարրոկոյի և կլասիցիզմի դարաշրջանի կոմպոզիտոր Յոհան Ադոլֆ Հասեի (17-18 դդ.) “Տիգրան Մեծ” օպերան: Այդ մասին ուրբաթ մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը։

“Հայ մեծ թագավոր Տիգրան Մեծին (Երկրորդին) նվիրված քառասունից ավելի օպերաներ են գրվել, որոնցից շատերն անհայտ են անգամ Հայաստանում։ Նրա կերպարին են անդրադարձել որոշ մեծանուն կոմպոզիտորներ, ինչպես օրինակ՝ Վիվալդին”,- ասել է նա։

Մոռացված հերոսի վերադարձը

Ինչպես պատմել է Մանասյանը, Հասեն ծանոթացել է Տիգրան թագավորի պատմությանը, գտնվելով Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, սակայն նրան հետաքրքրել են ոչ այնքան հայ թագավորի քաղաքական հաղթանակները, որքան նրա անձը։

“«Տիգրան Մեծի կյանքի փայլն ու դրաման այնքան են գերել գերմանացի կոմպոզիտորին, որ նա ստեղծել է պատմական կերպարին նվիրված այդ եզակի ստեղծագործությունը։ Երկար տարիներ օպերայի ամբողջական պարտիտուրը համարվել է կորած, և մենք հրաշքով կարողացանք գտնել“, - ասել է նա:

Հայաստանը կարիք ունի վերականգնելու անցյալի հերոսների հիշատակը, և օպերան կօգնի հայ հասարակությանը վերադարձնել մոռացված հերոսին։

“Տիգրան Մեծ ասելով` միայն ծովից ծով Հայաստան ենք պատկերացնում, բայց նրա կառավարման տարիներին ունեցել ենք բավականին զարգացած մշակույթ, մարդկային բարձր փոխհարաբերություններ, բարձր արժեքային համակարգ: Այս օպերայի լիբրետոյին ծանոթանալով` տեսնում ենք, որ այստեղ Տիգրանը ներկայանում է ոչ թե որպես մեծ զորավար, այլ որպես մարդասեր”,- ասել է Մանասյանը:

Ֆինանսավորման և բեմադրման տեղի մասին

Մանասյանն օպերայի բեմադրման միտքն անվանել է հավակնոտ, տեղեկացնելով, որ դրա համար հսկայական բյուջե է հարկավոր, ինչը ֆիլհարմոնիան չունի։ “Ես շատ կցանկանամ, որ այն տեղի ունենա Գառնու հեթանոսական տաճարում, քանի որ թեման կապված է պատմության այդ ժամանակաշրջանի հետ։ Հատուկ այդ նպատակով այնտեղ հնարավոր է 3000 մարդու համար ամֆիթատրոն ստեղծել”,- ասել է նա։

Բարոկկոյի ժամանակաշրջանի երաժշտության դժվարությունների մասին

Ռուսաստանցի ռեժիսեր Գեորգի Իսահակյանն, ով պատասխանատու է բեմադրման թատերական կողմի համար, նշել է, որ բարոկկո ոճի երաժշտական ստեղծագործություններն պահանջված են ժամանակակից օպերային թատրոններում։

“Բարոկկոն նորից պահանջված է, և ես հույս ունեմ, որ Հասեի օպերան դուր կգա որ միայն Հայաստանում, այլև միջազգային ճանաչում կստանա”,- ասել է նա։

Իր հերթին դիրիժոր Ռուբեն Ասատրյանը խնդրահարույց է անվանել բարոկկոյի դարաշրջանի օպերաների կատարումը ժամանակակից նվագախմբերի համար։

“Մեր օրերում եվրոպական մի շարք երաժշտական ակադեմիաներում, կոնսերվատորիաներում ամբիոններ են բացվում բարոկկո երաժշտության կատարողական սկզբունքներն ուսումնասիրելու նպատակով: Այսօր կան նվագախմբեր, որոնք բարոկկո դարաշրջանում ստեղծված ստեղծագործությունը հատուկ տեխնոլոգիայով են նվագում։ Մեր մտահղացումն իրականացնելու համար պետք է այդպիսի նվագախումբ կազմենք”, - ասել է նա։

Ըստ նրա, որոշակի դժվարություններ կլինեն նաև երգչախմբի համար, քանի որ օպերան նախատեսված է տղամարդու ձայնի համար։

“Այդ դարաշրջանի բեմադրություններում միայն կանացի ձայնով տղաներ էին մասնակցում։ Մենք այդպիսի երգիչներ չունենք։ Մենք երգիչների մրցույթ կանցկացնենք, որպեսզի հասկանանք, թե ինչ ձայներ կան: Միգուցե որոշ կատարողներ կհրավիրվեն արտերկրից”,- նշել է Ասատրյանը։

Տիգրան թագավորի մասին

Հայաստանի պատմության մեջ Տիգրան Մեծ թագավորումը (մ.թ.ա. 95-55) համարվում է ակտիվ արտաքին ընդլայնման ժամանակաշրջան։ Հայ մեծ արքան, տաղանդավոր քաղաքական գործիչն ու ռազմավարը կարողացել է իր երկիրը վերածել հզոր պեըության, որի հետ հաշվի էր նստում անգամ Հռոմը։ Տիգրան II-ի օրոք Հայաստանի սահմանները ձգվում էին Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս, Փոքր Ասիայից մինչև Պարթևաստան, Միջերկրականից մինչև Կասպից ծով։

Սակայն ներսում Տիգրան Մեծի իշխանությունն ամուր չէր․ հայ թագավորի իշխանությունը նվաճված ժողովուրդների վրա հիմնված էր միայն զենքի ուժի վրա։ Բացի այդ, մ.թ.ա. 70-ական թվականներին արմատապես փոխվում է միջազգային իրավիճակը․ կոտրելով Պոնտոսի Միհրդատ VI- ի դիմադրությունը և զավթելով նրա թագավորության տարածքները՝ Հռոմն ինքն է ցանկանում իշխել Առաջավոր Ասիայում ր չէր ցանկանում այնտեղ այլևս ոևրէ մրցակից տեսնել։

Մ.թ.ա. 69-ին սկսված հայ-հռոմեկան պատերազմի ժամանակ Տիգրան Կրտսերի դավաճանությունը, նոր մայրաքաղաք Տիգրանակերտի գրավումը և թալանը լուրջ բարոյական հարված են հասցնում թագավորին, և նա համաձայնում է ամոթալի խաղաղության՝ զիջելով իր բոլոր տարածքային ձեռբերումները Արևմտյան Ասիայում: