Բավ է պառակտվել
05-12-2016 12:27

Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը

Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։

Ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը մարմնավորում է Թոմ Քրուզը։

Ըստ սյուժեի, գլխավոր հերոսը, ով ԱՄՆ ռազմաօդային ուժերի անդամ է, արշավի ժամանակ բացում է ահաբեկչական խմբի բունկերն ու հայտնաբերում առեղծվածային մումիա։

Մումիայով սարկոֆագի տեղափոխման ժամանակ հանկարծ թռչունների հսկա երամ գրոհում է ինքնաթիռը, որը վթարի է ենթարկվում։ Թվում է, թե գլխավոր հերոսը զոհվում է, սակայն նա հարություն է առնում դիահերձարանում...

Մումիայի կերպարը (եգիպտացի Ախմանեթ թագուհի) մարմնավորում է «Kingsman. Գաղտնի ծառայություն» ֆիլմի աստղ, դերասանուհի Սոֆյա Բուտելլան։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ռասել Քրոուն և Անաբել Ուոլսը, հաղորդում է itc.ua–ն։

Ֆիլմի ռեժիսորը Ալեքս Կուրտցմանն է, ով հայտնի է «Եզրագիծ» և «Լրտեսուհի» սերիալներով, «Սթարթրեք»–ով, ինչպես նաև «Խաբեության պատրանքների» երկու մասով։

Ֆիլմի նկարահանումները սկսվել են այս տարվա ապրիլին։ Ուկրաինայում ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017 թ.–ի հունիսի 8–ին։