Բավ է պառակտվել
11-02-2020 16:59

«Ուր, էլ ուր». Ինչ է փնտրում երգչուհի Ռուզան Անդրեասյանը (Լուսանկարներ)

«Ուր, էլ ուր»: Այսպես է կոչվում երգչուհի Ռուզան Անդրեասյանի նոր երգը: Երաժշտության ու խոսքերի հեղինակը երգչուհին է, տեսահոլովակը նկարահանել է Մարիամ Գևորգյանը, գործիքավորել Սերգեյ Հովհաննիսյանը։

Այս երգը գրվել էր դեռ մեկ տարի առաջ և ինչ֊ինչ պատճառներով ձգձգվում էր տեսահոլովակի թողարկումը: Երգչուհին մեզ հետ զրույցում նշեց, որ տեսահոլովակի ռեժիսոր Մարիամ Գևորգյանը կարողացել է պատկերի միջոցով ստանալ այն զգացողություննեը, որը զգացել եմ երգը ստեղծելիս։
«Իհարկե, երգի հաջողությունը պայմանավորված է նաև գործիքավորմամբ, քանի որ հաճախ գործիքավորողները այնպես են երգը ձևափոխում, դարձնում իրենցը և ստեղծագործողի էմոցիաները, ապրումները չեն արտացոլվում երգում, ինչից էլ տուժում է հենց երգը: Իսկ այս պարագայում ինձ հաջողվել է խուսափել դրանից, քանի որ գործիքավորել է Սերգեյ Հովհաննիսյանը, ով նաև իմ ամուսինն է.(ծիծաղում է–խմբ), նա հրաշալի զգում է ստեղծագործության շունչը և ամենը, ինչ ապրել եմ այն գրելիս: Այս երգում կա միստիկ վիճակ, տիեզերական ուժ, որն ինչ խոսք փոխանցվում է գործիքավորման շնորհիվ ևս»,–ասաց Ռուզաննա Անդրեասյանը։

 
Տեսահոլովակում գերիշխում են սև ու սպիտակ գույները, ու հեղինակը անընդհատ նույն հարցն է տալիս՝ «Ուր, էլ ուր»: Երգչուհին ասում է, որ այս երգը բնորոշում է կյանքը իր գորշություններով, իր մեղքերով ու դժվարություններով:
«Ես այստեղ ուզում եմ գտնել լույսը, որ կար իմ մանկության տարիներին, քանի որ այդ տարիներն ավելի գունավոր ու լուսեղ են եղել: Մեծանում ես ու տարիների ընթացքում բացահայտում կյանքի գորշությունները: Բայց գորշությունների մեջ էլ պետք է լույս գտնել, որն էլ ես գտնում եմ»։

Նկատենք, որ երգչուհին նոր երգը ներկայացրեց տևական դադարից հետո, Արդեն մի քանի տարի է նա վայելում է մայրական բերկրանքը ու դադարն էլ պայմանավորված էր հենց այդ հանգամանքով։
«Թերևս պասիվանալուս միակ պատճառը հենց դա էր։ Իհարկե ընտանիքն ինձ համար առաջնային է, քանի որ ստեղծագործողին ուժ է տալիս հենց ընտանեկան երջանկությունը, ինչն էլ ես հիմա վայելում եմ: Բնականաբար փոքր֊ինչ դժվար է համատեղել ընտանիքը բեմի հետ, բայց այդուհանդերձ ավելի ակտիվ եմ լինելու։ Մոտ ապագայում նոր երգեր կհանձնեմ հանդիսատեսի դատին»,–ասաց երգչուհին։
Նշենք, որ Ռուզաննան երգում է նաև ռեստորաններում ու ժամանցի այլ վայրերում։ Ասում է, որ այնտեղի երգացանկը տարբեր այն երգացանկից, որին ծանոթ իր հանդիսատեսը, բայց և շեշտում է․ երգում է այնպիսի երգեր, որոնք հոգեհարազատ են իրեն։
«Որևէ վատ բան չկա, որ արտիստը երգում է ռեստորաններում։ Այսօր տեսահոլովակ ստեղծելը, երգ ձայնագրելը, գրելը մեծ գումարներ են պահանջում, որը պետք է աշխատել։ Բացի դա ռեստորան այցելողը գալիս է ուրախանալու ու քեֆ անելու։ Ես չեմ կարող նմանօրինակ երգեր երգել ռեստորանում ու մարդկանց տրամադրությունը փչացնել»,–ասում է երգչուհին:

Վերջինս սակայն նկատում է,որ ավելի շատ արտիստը պետք է ճաշակ թելադրի: Բայց նկատում է,որ նույն այդ հեռուստեսությունը,որը քննադատում է, շատ հաճախ իրենք են իրենց եթերում հնչեցնում ռաբիս երգեր, ու պրոպանագադում:
«Եթե հիմքից արգելվի՝ այսքան վատ չի լինի: Այսինքն՝ ռեստորանում պետք է հնչեն ռեստորանային երգեր, բեմում՝ ավելի արեժեքավոր ու մնայուն գործեր։ Իսկ եթերը պետք է ձերբազատված լինի ռեստորանային երգերից՝ նման իրավիճակ չստեղծելու համար»,–ասաց երգչուհին։
Երգչուհու հետ զրուցում ենք նաև բալիկներից։ նկատենք, որ նրա ՖԲ-յան էջում պարբերաբար են հայտնվում դստրիկի կատարումներից։ Պարզվում է,որ տղան էլ չի զիջում աղջկան։
«Աղջիկս մեկ տարեկանից սիրեց «Բալերինա» մուլտֆիլմը և երազում է դառնալ բալետի պարուհի: Նա գրեթե ամեն օր պահանջում է, որ ես միացնեմ այդ մուլտֆիլմը: Սկսում է պարել ու երգել, ընթացքում էլ խոսքեր հորինել: Ես նրան ոչինչ ցույց չեմ տալիս: Երբեմն կարող է այնպիսի բարդ երգեր երգել, որ ուղղակի զարմանում եմ. ի՜նչ խոսք, դա ինձ միայն ուրախացնում է: Ինչպես ասում են՝ գենետիկան իր գործն անում է»,–պատմեց երգչուհին։

 

 

Արմինե Գևորգյան