Բավ է պառակտվել
29-10-2020 20:10

Թուրքական սարսափելի հետքերը ուղղափառ քրիստոնեության մեջ (լուսանկարներ)

Ռուս Ուղղափառ եկեղեցին ցնցված է այն բանից, թե ինչպես է փոխվել Ստամբուլի հնագույն Խորայի վանքը մզկիթի վերածվելուց հետո:

Եկեղեցու արտաքին կապերի սինոդալ վարչության պետի տեղակալ Նիկոլայ Բալաշովը չորեքշաբթի իր Facebook-ում հրապարակել է վանքի երկու լուսանկար. մինչև այս տարվա օգոստոսը, երբ վանքը դեռ թանգարանի կարգավիճակ ուներ և ներկայիսը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ վանքը մզկիթի վերածելուց հետո:

«Ստամբուլի Խորայի վանքը մզկիթ ծառայելուն “հարմարեցումից” հետո։ Ինչպիսին էր, ինչ է դարձել։ Ժամանակակից բարբարոսության սարսափը։ Վիշտ ուղղափառ քրիստոնյաների համար։ Փրկված վառ վկայությունները այն բանի, թե ինչ էր Կոստանդնուպոլիսը՝ քաղաքների Թագուհին և Մայրը, թաղվում են մեր աչքի առաջ, ընկղմվում խավարի մեջ։ Նա, ով տեսնում է, թող հասկանա», - գրել է քահանան:

Դատելով լուսանկարներից՝ վանքը մզկիթի վերածելու ընթացքում առաստաղները երկու-երեք անգամ ցածրացել ենլ. դրանք ծածկվել են գիպսաստվարաթղթե ծածկով, կոպիտ ներկված սպիտակ ներկով: Արդյունքում, նկարազարդված բարձր կամարները, խճանկարներն ու պատուհանի բացվածքներով գմբեթը ամբողջովին թաքնված են:

Մինչ վերջերս համարվում էր, որ 11-րդ դարում կառուցված Քրիստոս Փրկիչ եկեղեցին դաշտերում եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Խորայի եկեղեցի, ավելի շատ է պահպանել իր նախնական տեսքը, քան Ստամբուլի ցանկացած բյուզանդական տաճար: 1948 թվականից այն բաց էր զբոսաշրջիկների համար և կոչվում էր Քարիյե թանգարան:

Խորայի վանքը մզկիթի վերածելու Էրդողանի որոշումը կայացվեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց մեկ ամիս անց, որը նույնպես ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն:

Խորայի վանքը մզկիթի վերափոխման մասին հայտարարությունից հետո Մոսկվան հայտարարեց այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակին լիովին համապատասխան օգտագործելու կարևորության մասին։ «Սկզբունքային նշանակություն ունի նաև, որ թուրքական կողմը ձեռնարկի համապատասխան միջոցներ` ապահովելու ինչպես բուն օբյեկտի, այնպես էլ ներքին հարդարման, շատ արժեքավոր խճանկարների և որմնանկարների լիակատար անվտանգությունը», - օգոստոսի վերջին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան: