Բավ է պառակտվել
15-05-2015 09:13

Արգենտինայում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություն կկազմակերպվի

Ռոսարիոյի (Արգենտինա) հայ համայնքը Cairo հանրային կինոթատրոնի հետ միասին 3 շաբաթվա ընթացքում կինոցուցադրություն կկազմակերպի` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը: Կինոցուցադրությունը կսկսվի մայիսի 16-ին: Հայոց ցեղասպանության մասին պատմող 3 ֆիլմից առաջինը «Ճիչն» է, որը կցուցադրվի մայիսի 16-ին: Կինոդիտմանը կհետևի քննարկում հայ համայնքի ներկայացուցիչ Մարիանո Լուիս Տեր-Մկրտչյանի հետ: Հաջորդ շաբաթ` մայիսի 23-ին, կցուցադրվի ռեժիսոր Արտո Փեհլիվանյանի` Անրի Վերնոյին նվիրված V... como Verneuil ֆիլմը, որին կհաջորդի քննարկում ուրուգվայցի ռեժիսոր Ջեք Պողոսյանի հետ, ով Լատինական Ամերիկայում Հայկական ֆիլմադարանի հիմնադիրն է: Հաջորդ շաբաթ` մայիսի 30-ին կցուցադրվի «Գիրագոս» ֆիլմը` փրկված երեխայի պատմության մասին, որին կհետևի քննարկում ֆիլմի ռեժիսոր Ֆլորենսիա Դեմիրճյանի հետ: