Բավ է պառակտվել
20-09-2016 13:24

Հայաստանը պատրաստում է խորովածի ավանդական փառատոնին

Խորովածի ավանդական փառատոնը կանցկացվի Լոռու մարզի Ախթալա քաղաքում։

Ինչպես այսօր մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ավանդական փառատոնը երկրում սպասելի իրադարձություն է, որը մեծ թվով հյուրեր կհավաքի իր հարկի տակ։

«Նրանք Հայաստանի մարզերից և Արցախից ժամանող ներքին զբոսաշրջիկներն են, ինչպես նաև օտարերկրացիներ, այդ թվում` հարևան Վրաստանից»,– ավելացրեց Ապրեսյանը։ Նա նշեց, որ խորովածի փառատոնը, ինչպես երկրում կազմակերպվող մյուս փառատոները, էական նշանակություն ունի։

«Դա, նախևառաջ, հայկական զբոսաշրջային պրոդուկտի դիվերսիֆիկացումն է, Հայաստանը միջազգային շուկայում որպես նոր, այլընտրանքային զբոսաշրջային կենտրոն ներկայացնելը, զբոսաշրջության զարգացումը և տնտեսական ներուժի բացումը երկրի մարզերում»,– ընդգծեց Ապրեսյանը։

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացումը և պահպանումը» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանն իր հերթին ավելացրեց, որ խորովածի փառատոնն արդեն ութերորդ անգամ է անցկացվում Հայաստանում։

Մամուլյանի խոսքով, այս տարի մեծ թվով մարդիկ ցանկություն են հայտնել մասնակցել փառատոնին։ «Մասնակիցների թվի աճի կապակցությամբ, վերջին ինը տարիներին նոր հյուրանոցներ և հյուրատներ են կառուցվել»,– նշեց նա։

Մամուլյանն ավելացրեց, որ փառատոնը բաղկացած կլինի մրցութային և ժամանցային ծրագրերից։ «Մրցութային ծրագրի մասնակիցները կմրցեն «Լավագույն համ», «Լավագույն տեսք» և «Լավագույն գաղափար» անվանակարգերում։ Փառատոնի պաշտոնական բաղումը կկայանա ժամը 13։00–ին։ Դրան կմասնակցի հայկական բանակը ներկայացնող թիմը։ Միջոցառմանը կծածանվի նաև Հայաստանի` 125 մետր երկարության եռագույնը, 100 մետրը խորհրդանշում է Հայոց ցեղասխանությունը, իսկ 25 մետրը` Հայաստանի անկախության 25–ամյակը»,– ընդգծեց Մամուլյանը։

«Փառատոնին մասնակցում են հասարակական կազմակերպություններ, ուսումնական կենտրոններ, ռեստորաններ, անհատներ»,– ավելացրեց Մամուլյանը։