Բավ է պառակտվել
19-02-2016 10:20

Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը

Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ՝ փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է համազգային տոն՝ Գիրք նվիրելու օրը: Օրվա ընտրությունը կապված է այն բանի հետ, որ 1869-ի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ, խոշոր հասարակական գործիչ Հովհաննես Թադևոսի Թումանյանը: Օրվա կապակցությամբ հանրապետությունում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված գրքին: