Բավ է պառակտվել
24-09-2021 15:53

Հայաստանում կնկարահանվի նախադեպը չունեցող Musk Factor սերիալը Մարսի գաղութացման մասին

Հայաստանում նկարահանվում է աննախադեպ նախագիծ` Musk Factor հայկական կատակերգական սերիալ ապագայի մասին, որը ապագա մասին, որը կնպաստի երկրի և Հայաստանի ՏՏ ոլորտի դրական իմիջի ձևավորմանը:

Ի՞նչ կլինի, եթե բիզնես մագնատ Իլոն Մասկը գաղութացնի Մարսը: Ի՞նչ է մեզ սպասվում մոտ ապագայում: Ինչպիսի՞ն կլինի աշխարհը գալիք տարիներին: Ի՞նչ կլինի, երբ թվային կլոնավորումը դառնա սովորական երևույթ: Տասը մասից բաղկացած Musk Factor-ը պատմում է չորս տղաների մասին, որոնք անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները: Հերոսները ստեղծում են մարդկանց թվային կլոններ․ մարդու վիրտուալ կրկնօրինակը թվային տարածքում։

Օգտագործելով այս տեխնոլոգիաները՝ չորս ընկերները հիմնում են նաև սոցիալական ցանց, որտեղ օգտատերերը կարող են հաղորդակցվել արհեստական բանականության կողմից ստեղծված վիրտուալ մարդկանց հետ։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 2028 թ․, այն պահից, երբ գլխավոր հերոսներից մեկի հայրը թռչում է Մարս՝ դառնալով Կարմիր մոլորակի առաջին բնակիչներից մեկը։

Ժապավենում լայնորեն կիրառված են ամենատարբեր կլիշեներ և չափազանցված սոցիալական տենդենցներ, ինչպիսիք են «քաղաքական կոռեկտությունը», ազատ կամքը, արհեստական ինտելեկտի սպառնալիքները և հնարավորությունները, կրիպտո արժույթի համատարած օգտագործումը և այլն։

Նախագիծը ներկայացվելու է խոշորագույն սթրիմինգային հարթակներից մեկում և նպատակ ունի հայկական ֆիլմերի համար հետագա հոսք ապահովել դեպի խոշոր սթրիմինգային ծառայություններ։

Նախագծի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել այնպիսի կինոնկարներ և սերիալներ, ինչպիսիք են «Մեծ պայթյունի տեսությունը», «Ռիկը և Մորթին», «Սիլիկոնյան հովիտը», «Հետ դեպի ապագան»։

Սերիալի աշխատանքները սկսվել են 2021 թվականի հունվարին։ Ֆիլմը լույս կտեսնի 2022 թվականի ամռանը։

Musk Factor սերիալի գլխավոր պրոդյուսերն է Ռաֆայել Թադևոսյանը, ով միջազգային PR և մեդիա փորձագետ է, ինչպես նաև տարածաշրջանի ամենամեծ, 5 մլն հետևորդ ունեցող Luxury Food London բլոգի ստեղծողը։