Բավ է պառակտվել
06-06-2015 12:07

Ալլա Պուգաչովայի թոռնիկը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)

Աստանայում «МУЗ-ТВ» երաժշտական միջոցառման մրցանակաբաշխության ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ալլա Պուգաչովայի 24-ամյա թոռնիկը` Նիկիտա Պրեսնյակովը, վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել է հիվանդանոց: Նա Աստանա էր մեկնել իր «Multiverse» խմբի հետ միասին: Միջոցառումից առաջ նա ընկերների հետ փորձել է սելֆի անել, սակայն նրանց վրա ընկել է բեմական ձևավորման կառուցատարրը, որը ուժգին քամուց տեղաշարժել էր: Պրեսնյակովը փորձել է պահել ձեռքով, սակայն նրան չի հաջողվել. ստենդն ամբողջությամբ ընկել է երիտասարդի վրա, և Նիկիտան տեղափոխվել է հիվանդանոց: