Բավ է պառակտվել
06-05-2015 09:04

Մոսկվայի փողոցներից մեկը կարող է կոչվել Մայա Պլիսեցկայայի անունով

Մոսկվայի փողոցներից մեկը կարող է կոչվել բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայայի անունով։ Նա մահկանացուն կնքեց մայիսի 2-ին, 90 տարեկանում։ Այս մասին հայտնում է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Ագեևի ուղերձին, որը նա հասցեագրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին։ Ուղերձի տեքստում նա կոչ է անում քննարկել մայրաքաղաքի որևէ փողոց կամ հրապարակ Մայա Պլիսեցկայայի անվամբ կոչելու հնարավորությունը։ Նա որպես տարբերակ առաջարկում է անվանափոխել Թատերական և Լյուբյանսկի հրապարակները միացնող Թատերական անցուղին։