Բավ է պառակտվել
29-11-2016 16:49

Նիդեռլանդների հանրային հեռուստատեսությունը Հայաստանի մասին երկու ֆիլմ է ցուցադրել

Նիդեռլանդների հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի մասին երկու ֆիլմ է ցուցադրել, որոնք նկարահանել է «3 op Reis» ճանապարհորդությունների մասին ծրագրի նկարահանող խումբը։

Ճամփորդական լրագրողներն իրենց առաջին ֆիլմով հոլանդացի զբոսաշրջիկներին ներկայացնում են Վերնիսաժը, Կասկադը, Հանրապետության հրապարակը, Շախմատի տունը, Ծիծեռնակաբերդը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, այլ վայրեր։

Երկրորդ ֆիլմով Նիդերլանդական հեռուստաընկերության լրագրողները ներկայացնում են Հայաստանը։ Երևանից երթուղայինով մեկնում են Սևան, ճանապարհին անկաշկանդ զրույցի բռնվելով ուղևորների հետ։ Ներկայացնում են Սևանի հմայքը, այցելում Նորատուսի խաչքարերի համալիր, ավտոստոպով փորձում հասնել Նորավանք։ Լրագրողները նաև հյուրընկալվում են հայկական ընտանիքում, մի քանի հայերեն բառ սովորում, հետևում օղու թորման արարողությանը, փորձում և դիմանում 60 տոկոսանոց թթի օղու «ազդեցությանը»։

Հայաստանի մասին տեսաֆիլմերը կարելի է դիտել