Բավ է պառակտվել
16-03-2021 10:17

Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարովի անվան պուրակը

Երկուշաբթի Երևանում բացվել է լեգենդար միմ-ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարովի անվան պուրակը։ Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանը՝ արձանի բացման ամսաթիվը զուգադիպեցվել է արտիստի ծննդյան օրվա հետ։

«Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Պուրակը Ենգիբարյանի անվամբ անվանակոչելու որոշումը կայացվել էր 2020 թվականի ապրիլին։

Պուրակը գտնվում է քաղաքի կենտրոնում, Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ՝ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ և Ագատանգեղոսի փողոցների խաչմերուկում։

Ենգիբարովի մասին

Լեոնիդ Ենգիբարովը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում, հանդես է եկել «տխուր ծաղրածուի» ամպլուայում: Երիտասարդ տարիներին զբաղվել է բռնցքամարտով, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի ֆիզիկական դաստիարակության ինստիտուտ, բայց շուտով թողել այն:

Ավարտել է Մոսկվայի կրկեսային դպրոցի ծաղրածուական բաժինը: Դեռ ուսանող ժամանակ Ենգիբարովը սկսել է բեմում հանդես գալ որպես միմ:

Նրա դեբյուտը տեղի է ունեցել 1959 թվականի հուլիսի 25-ին Նովոսիբիրսկի կրկեսի մանեժում: Նա աշխատել է հայկական կրկեսի կոլեկտիվում, հաջողությամբ շրջագայել է տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Խարկովում, Թբիլիսիում, Վորոնեժում, Մինսկում: Հաջող էին նաև արտասահմանյան առաջին հյուրախաղերը Լեհաստանում:

Ենգիբարովը կարահանվել է նաև ֆիլմերում, աշխատել թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասան, նրա պատմվածքները տպագրվել են թերթերում:

Նա հանկարծամահ է եղել 37 տարեկան հասակում , պաշտոնական վարկածի համաձայն՝ սրտանոթային հիվանդությունից: Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը: