Բավ է պառակտվել
16-09-2019 13:22

Երեւանում կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկի պրեմիերան (լուսանկարներ)

 

Կարմիր գորգ, հատուկ արարողություն, լուսանկարվել, հարցազրույցներ. այն տեսարանը, որը միշտ լինում է ֆիլմերի պրեմիերաների օրերին։ Հայ հանդիսատեսին դատի ներկայացվեց պատմական փաստերի հիման վրա նկարահանված «Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող 25 րոպեանոց ֆիլմաշար։ Իսկ մինչ հյուրերը շտապում են կինոսրահ, նրանց շարժը մի պահ կանգ է առնում մուրճի ձայնից:
<<Պատրաստում եմ մետաղադրամ Կիլիկիան Հայաստան դարաշրջանի ոճով՝ մի կողմում պատկերված է Կիլիկիան Հայաստանը, մյուս կողմում գրված է Կիլիկիա>>։
Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես, լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ: «Այս նախաձեռնությունը նպատակ ունի սերունդների մեջ վառ պահել երբեմնի հզոր և հպարտ թագավորության ժառանգները լինելու գաղափարը>>։
«Կիլիկիա. Առյուծների երկիր»-ը Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին եւ միակ խաղարկային կինոնախագիծն է, որը հիմնված է պատմական փաստերի վրա: Նկարահանումները կատարվել են Հայաստանում ՝սկսած մասշտաբային մարտի տեսարաններից մինչև ծովամարտ՝ Կիլիկիա նավի վրա։ Այն ամբողջությամբ նկարահանված է հոլիվուդյան չափանիշներով, օգտագործվել են պրոֆեսիոնալ գրաֆիկական լուծումներ: Ու իր էությամբ համապատասխանում է նաեւ սերիալային մոտեցմանը, ինչպիսին «Գահերի խաղ»-ն։

 
«Արդեն 20 տարուց ավելի է` «Գոհարն» ամբողջ աշխարհում պրոպագանդում է ոչ միայն հայկական երաժշտությունը, այլեւ պատմությունը: Նրանց համերգների ժամանակ Կիլիկիո դրոշները միշտ ծածանվել են: Այդտեղից առաջացավ գաղափար, որ այդ դրոշները ծածանենք նաեւ էկրանից այն կողմ, ստեղծենք վիդեոնյութ Կիլիկիայի հայոց պատմության թագավորության մասին»,–ասում է ֆիլմի ռեժիսոր Առաքելյանը:
Այս երեք պատմական ֆիլմերն ամփոփ ներկայացնում է Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների եւ Լուսինյանների երեքհարյուրամյա պատմությունը: Առաջին ֆիլմում հեղինակները ներկայացնում են Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկյան հողում, հայկական իշխանության ձևավորման ժամանակաշրջանը, որն համընկավ հայ ժողովրդի պետականության կորստի հետ: Այն պատմում է Կիլիկիայի պատմությունը հիմնադրման օրվանից մինչև Ռուբինյանների դինաստիայի ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Լևոն II-ի գահակալումը: Երկրորդ պրոմո-ֆիլմում հեղինակները մեզ տեղափոխում են 13-րդ դար՝ պատմելով Լևոն Ա-ի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոստանդին Պայլի և Զաբելի ամուսին Հեթում արքայի՝ Կիլիկիայի Հեթումյան դինաստիայի հիմնադրի մասին, ինչպես նաև ներկայացնում են այդ ժամանակվա բարքերն ու ինտրիգները: Իսկ երրորդ պատմությունը, որն ընդգրկում է 1219-ից մինչև 1375 թվականն ընկած ժամանակահատվածը, պատմում է Լևոն III-ի թագավորության տարիների և Լուսինյան վերջին թագավոր Լևոն V-ի մասին, որի հուղարկավորությամբ ավարտվում է այս հետաքրքիր կինոպատմությունը:


Ստեղծագործական թիմը ձգտել է հնարավորինս ճշգրիտ պահպանել և հանդիսականին փոխանցել տվյալ ժամանակաշրջանի շունչը: Ֆիլմ-ակնարկների համար հատուկ երաժշտություն է գրվել, որը ձայնագրվել է «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ: Պրոդյուսեր Սևակ Սերոբյանը ասում է,որ «Տվյալ ֆիլմով պետք է ցույց տալ աշխարհին, թե ինչպիսի մակարդակի եւ որակի նախագծեր կարող են նկարահանվել Հայաստանում: Առաջին անգամ խոսում ենք ոչ թե մեր ցավի ու լացի, այլև թագավորության մասին»,–ասաց Սերոբյանը։
Ի դեպ, ֆիլմն արդեն ներկայացվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ֆիլմի ստեղծագործական կազմը վստահեցնում է՝ այս ֆիլմը համաշխարհային կինոգետներին Հայաստան բերելու այցեքարտ կլինի։

 

Արմինե Գևորգյան