Բավ է պառակտվել
11-10-2018 12:17

Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) XVII գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկրների ղեկավարների գագաթաժնողովը։

Հյուրերին ելույթներով դիմել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մադագասկարի նախագահ Էրի Ռաձաունարիմամպիանինան, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն։

Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ) հոկտեմբերի 11-12-ին ընթացող գագթնաժողովին մասնակցում են ՖՄԿ 84 անդամ պետությունների, ինչպես նաև այդ միջազգային կառույցի գործընկեր և դիտորդ երկրների պատվիրակություններ։ Մասնակիցների թվում են 38 պետության ղեկավարներ։

Գագաթնաժողովին մասնակցում են այնպիսի պետությունների ղեկավարներ, ինչպիսիք են Կամերունը, Կամբոջան, Բուրունդին, Բուրկինա Ֆասոն, Բելգիան, Եգիպտոսը, Հունաստանը, Գվինեան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Սենեգալը, Սեյշելները, Շվեյցարիան, Թունիսը, Վիետնամը, Վանուատուն, Գանան, Արգենտինան, Լիտվան, Կոսովոն, Վրաստանը, ԱՄԷ-ն, Մեքսիկան, Չեռնոգորիան, Էստոնիան, Ուկրաինան, Սերբիան, Սլովակիան։

Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում նախատեսված միջոցառումները մեկնարկել են հոկտեմբերի 7-ին․այդ օրը ՄՀՀ-ում կայացել է ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նստաշրջանը։ Հոկտեմբերի 8-9-ին ՄՀՀ-ում տեղի է ունեցել ֆրանկոֆոնիայի երկօրյա նախարարական կոնֆերանսը, որի մասնակիցները քննարկել են ՖՄԿ գագաթնաժողովի արդյունքերի հիման վրա ընդունվելիք համատեղ հայտարարության տեքստը։