Բավ է պառակտվել
16-06-2016 14:41

Վերջին հրաժեշտը՝ Օֆելյա Համբարձումյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի անդամների, մերձավորների եւ նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ Օֆելյա Համբարձումյանին:

Սիրելի երգչուհուն հրաժեշտ տալու էին եկել քաղաքական, հասարակական ու արվեստի գործիչներ, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Լյովա Խաչատրյանը, երգիչներ Ռուբեն Մաթեւոսյանը, Թովմաս Պողոսյանը, Դավիթ Ամալյանը, Արամոն եւ այլք: Օֆելյա Համբարձումյանի հրաժեշտի խոսք ասացին Հովհաննես Չեքիջյանը, Ռուբեն Մաթեւոսյանը: Օֆելյա Համբարձումյանի մարմինը Օպերայի շենքից դուրս բերեցին ծափողջյուններով և նրա իսկ երգի հնչյունների ներքո: