Բավ է պառակտվել
10-10-2022 20:35

Հոլիվուդում տեղի կունենա «Օսկարի» առաջադրված հայկական անիմացիոն վավերագրական ֆիլմի պրեմիերան

Հոլիվուդում տեղի կունենա Aurora’s Sunrise («Ավրորայի արևածագը») անիմացիոն վավերագրական ֆիլմի ամերիկյան պրեմիերան, որը Հայաստանը ներկայացրել է «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխությանը։

Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է հոկտեմբերի 25-ին TCL չինական թատրոնում՝ Լոս Անջելեսի կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամլո ծառայությունը։

Ֆիլմի հիմքում հայ աղջկա՝ Ավրորա Մարդիգանյանի պատմությունն է, ով հրաշքով փրկվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ և տեղափոխվելով ԱՄՆ՝ դարձել է հոլիվուդյան դերասանուհի։

Սա ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյանի հայ-գերմանա-լիտվական համատեղ նախագիծն է, որը նկարահանվել է Զորյան ինստիտուտի գիտական ​​աջակցությամբ և մասամբ ֆինանսավորվել ՀՀ մշակույթի նախարարության կողմից։ Ֆիլմի պրոդյուսերներն են Bars Media (Երևան), Gebrueder Beetz Filmproduktion-ը (Գերմանիա) և Artbox Laisvalaikio Klubas-ը (Լիտվա):