Բավ է պառակտվել
01-05-2015 11:25

Ալմա Աթայում հրաժեշտ տվեցին «Ա’ Ստուդիո»-ի առաջին մենակատարին

Հազարավոր մարդիկ ուրբաթ այցելել են Ալմաթիում Ժամբիլովի անվան Ղազախական ֆիլարմոնիան հրաժեշտ տալու հայտնի երաժիշտ, «Ա’ Ստուդիո» խմբի առաջին մենակատար Բաթիրխան Շուքենովին: Ֆիլարմոնիայի դռները բաց են քաղաքացիների համար 08.00-ից: Նրա տաղանդի երկրպագուներից բացի Շուքենովի հարազատներին և մտերիմներին իրենց ցավակցությունն են հայտնել նրա գործընկերները, մշակույթի և արվեստի գործիչները, հասարակական և քաղաքական գործիչները: «Ա’ Ստուդիո» խմբի մասնակիցներից մեկը՝ Բայգալի Սեքերբաևը, հիշեցրեց, որ հենց այդ շենքում, որտեղ անցնում է հրաժեշտի արարողությունը, սկսվում էր «Ա’ Ստուդիո» խմբի սկզբնաղբյուր դարձած «Ալմաթի» խմբի ստեղծագործական ուղին: Բաթիրխան Շուքենովը ծնվել է Ղազախստանում 1962 թվականին: Ավարտել է Ալմաթիի կոնսերվատորիան: Նա սկսել է իր կարիերան որպես սաքսոֆոնահար Ռոզա Րիմբաևայի մոտ, իսկ 1988 թվականին ստեղծել է «Ա’ Ստուդիո» խումբը: 2000 թվականին Շուքենովը հեռացել է խմբից և վերսկսել է իր կարիերան որպես մենակատար: Երաժիշտը մահացել է Մոսկվայում՝ ապրիլի 29-ին, 53 տարեկան հասակում սրտի կաթվածից: