Բավ է պառակտվել
14-04-2014 14:06

Լոնդոնում շնորհվել է Մեծ Բրիտանիայի կարևորագույն թատերական մրցանակը (լուսանկարներ)

Дэвид Миллз и Джуди Денч

Կիրակի երեկոյան Լոնդոնի թատերական ընկերությունը շնորհել է ամենանշանավոր թատերական բրիտանական մրցանակը՝ Լոուրենս Օլիվյեյի մրցանակը: Այն գոյություն ունի 1976 թվականից, իսկ 1984 թվականին ստացել է հանրահռչակ բրիտանացի դերասանի անունը: Այդ մրցանակը ամեն տարի շնորհվում է Մեծ Բրիտանիայի լավագույն ներկայացումներին և թատերական գործիչներին:

Том Хиддлстон

Մրցանակը ստանալուն հավակնում են առաջին անգամ Ուէսթ էնդի թատրոնների, ինչպես նաև Լոնդոնի լավագույն բեմերին ցուցադրված ներկայացումները: Այս անգամ մրցանակի հարցով ամենահաջողակն է դառձել "Հիմերիկա" ներկայացումը, որը միանգամից հինգ մրցանակ է ստացել, այդ թվում նաև "Լավագույն նոր պիես" և "Լավագույն ռեժիսոր" անվանակարգերում:

Марк Гаттис и Мартин Фриман
Այն բեմադրվել է Լյուսի Քիրքվուդի պիեսի հիման վրա և պատմում է չինական Թյանանմէն հրապարակում կոտորածի վկա դարձած լուսանկարչի մասին: "Տղամարդկանց լավագույն դերը" անվանակարգում հաղթանակ է գրանցել Ռորի Քինները, ով ներկայացել է Յագոյի դերում "Օթելլո" ներկայացման մեջ: Այդ  անվանակարգում նրա մրցակիցներն են եղել Ջուդ Լոուն, ով կատարել է Հենրիխ V-ի դերը Օլդ Ուիք թատրոնում և Թոմ Հիդլսթոնը, ով հանդես է եկել Կորիոլանի դերում Donmar Warehouse Theatre-ում: Նախկինում Բրոդվեյում աղմուկ հանած "Մորմոնի գիրքը" մյուզիքլը առաջատարն է մրցանակների թվով. այն արժանացել է Լոուրենս Օլիվյեյի մրցանակին, որպես լավագույն նոր մյուզիքլ, ինչպես նաև արձանիկներ է ստացել լավագույն պարարվեստի , գլխավոր (Գեվին Քրիլ) և երկրորդական դերի (Սթիվեն Էշֆիլդ) կատարման համար: 
Այդ ներկայացման, ինչպես նաև "Չարլին Շոկոլադի գործարանից"" Մի օր" և "Տղերքը՝ Սքոթսբորոյից" մյուզիքլների հատվածները մրցանակաբաշխության հյուրերը կարողացան տեսնել մրցանակակիրներին հայտարարելուց առաջ: Այդ երեկո նաև ելույթ են ունեցել բրոդվեյան աստղ Բերնադեթ Փիթերսը և մալտիացի տենոր Ջոզեֆ Քալեյը: Ջուդի Դենչը, Քեյթ Մոսը, Քրիսթին Սթյուարթը և մրցանակաբաշխության մյուս հյուրերը ուշադիր հետևել են այս տարվա հաղթողների հայտարարման արարողությանը: Վերջիններս են՝

Джейми Хинс и Кейт Мосс

Լավաույն վերսկսկված ներկայացում. Ալմեյդի թատրոնում և "Թրաֆալգար ստուդիա" թատրոնում բեմադրված "Ոգիները"
Օպերայի լավագույն նոր բեմադրություն. Թագավորական Քովենթ Գարդենում բեմադրված "Սիցիլիաական երեկույթը"
Լավագույն նոր կատակերգություն. Duke of York's Theatre-ում բեմադրված "Ջիվս և Վուսթեր. բացարձակ անհեթեթությունը"
Լավագույն վերսկսված մյուզիքլը. Հարոլդ Փինթերի թատրոնում բեմադրված "Մենք գնում, գնում, գնում ենք" ներկայացումը
Լավագույն դերասան. Ռորի Քիններ (Ազգային թատրոնը, "Օթելլոն"),
Լավագույն դերասանուհի. Լեսլի Մենվիլ (Ալմեյդի թատրոնը և "Թրաֆալգար ստուդիա" թատրոնը, "Ոգիները)
Լավագույն ռեժիսոր. Լինդսի Թերներ (Ալմեյդի թատրոնը և Հարոլդ Փինթերի թատրոնը, "Հիմերիկա")

Джемма Артертон Джеймс МакЭвой

Кристин Дэвис

Лиза Маршалл и Марк Стронг Оливия Грант