Բավ է պառակտվել
10-01-2022 12:36

Լոս Անջելեսում հայտարարվել են «Ոսկե գլոբուս» 2022-ի հաղթողները

Այդ գիշեր Լոս Անջելեսում կայացավ «Ոսկե գլոբուս»-ի 79-րդ մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն անցել է ամբողջովին փակ ռեժիմով․ չի եղել ոչ միայն կարմիր գորգ (նույնիսկ վիրտուալ), այլև ուղիղ հեռարձակում։ Միջոցառմանը մասնակցել են Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի (HFPA) մի քանի անդամ, իսկ արդյունքները հրապարակվել են սոցցանցերում։

Անվանակարգերի քանակով առաջատարներն են Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը» ֆիլմը և «Ժառանգները» հեռուստասերիալը, որոնք և արժանացել են գլխավոր մրցանակների։ Լավագույն դրամատիկ դերասաններն են ճանաչվել Ուիլ Սմիթը («Արքա Ռիչարդ») և Նիկոլ Քիդմանը («Լինելով Ռիկարդո»): Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն անվանակարգում գլխավոր մրցանակն է ստացել Սթիվեն Սփիլբերգի «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմը։ Զարմանալիորեն, Դենիս Վիլնյովի «Դյունա» ֆիլմը, որը ենթադրվում էր, որ կարժանանա բազմաթիվ մրցանակների, հաղթող է ճանաչվել միայն մեկ՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում․ «Ոսկե գլոբուս»-ը բաժին է հասել ֆիլմի երաժշտության հեղինակ կոմպոզիտոր Հանս Ցիմմերին։

Հաղթողների ամբողջական ցուցակը.

Կինո

Լավագույն դրամատիկ ֆիլմ՝ «Շան իշխանությունը»
Լավագույն դերասանուհի դրամատիկ ֆիլմում ՝ Նիկոլ Քիդման (Լինելով Ռիկարդո)
Լավագույն դերասան դրամատիկ ֆիլմում ՝ Ուիլ Սմիթ (Արքա Ռիչարդ)
Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն՝ «Վեսթսայդյան պատմություն»
Լավագույն արտասահմանյան ֆիլմ՝ «Նստիր իմ մեքենայի ղեկին»
Լավագույն սցենար՝ Քենեթ Բրանան (Բելֆասթ)
Լավագույն դերասան մյուզիքլում կամ կատակերգությունում ՝ Էնդրյու Գարֆիլդ (Տիկ, տակ, բում)
Լավագույն դերասանուհի մյուզիքլում կամ կատակերգությունում՝ Ռեյչել Զեգլեր (Վեսթսայդյան պատմություն)
Երկրորդ պլանի լավագույն դերասան - Քոդի Սմիթ-Մաքֆի (Շան իշխանությունը)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Արիանա ԴեԲոս (Վեսթսայդյան պատմություն)
Լավագույն անիմացիոն ֆիլմ - «Էնկանտո»
Լավագույն օրիգինալ երաժշտություն՝ Հանս Ցիմեր (Դյունա)
Լավագույն երգ՝ Բիլլի Այլիշ՝ «No Time to Die» («Մահանալու ժամանակը չէ»)

Հեռուստատեսություն

Լավագույն դրամատիկ սերիալ՝ «Ժառանգները»
Լավագույն դերասան դրամատիկ սերիալում՝ Ջերեմի Սթրոնգ («Ժառանգները»)
Լավագույն դերասանուհի դրամատիկ սերիալում՝ էմՋեյ Ռոդրիգես (Պոզա)
Լավագույն հեռուստասերիալ (մյուզիքլ կամ կատակերգություն)՝ «Խորամանկություններ»
Լավագույն հեռուստաֆիլմ, սերիալ կամ մինի-սերիալ՝ Ստորգետնյա երկաթուղի
Լավագույն դերասան, մյուզիքլ կամ կատակերգություն՝ Ջեյսոն Սուդեյկիս («Թեդ Լասո»)
Լավագույն դերասանուհի, մյուզիքլ կամ կատակերգություն՝ Ջին Սմարթ («Խորամանկություններ»)
Լավագույն դերասան հեռուստաֆիլմում, սերիալում կամ մինի սերիալում՝ Մայքլ Քիթոն («Լոմկա»-«Breaking»)
Լավագույն դերասանուհի հեռուստատեսային ֆիլմում, սերիալում կամ մինի սերիալում՝ Քեյթ Ուինսլեթ («Մեյրը Իսթթաունից»)
Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ Յոն Սու («Կաղամարի խաղ»)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Սառա Սնուկ («Ժառանգները»)։

NBC հեռուստաալիքը, որն ամեն տարի ցուցադրում էր մրցանակաբաշխությունը, այս տարի հրաժարվել էր հեռարձակումից 2021թ. մայիսին մրցանակաբաշխության շուրջ սկսված սկանդալից հետո: Los Angeles Times-ի թղթակիցները պարզել էին, որ Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայում, որը պատասխանատու է հաղթողների ընտրության համար, որևէ սևամորթ ներկայացուցիչ չկա: Այդ տեղեկությունը վրդովմունքի ալիք էր բարձրացրել. բազմաթիվ դերասաններ, ռեժիսորներ, ինչպես նաև Netflix-ը և Amazon-ը բոյկոտել էին մրցանակաբաշխությունը, իսկ Թոմ Կրուզը կազմակերպիչներին էր վերադարձրել իր երեք «Գլոբուսները»: