Բավ է պառակտվել
27-04-2015 11:05

Լոս Անջելեսում բացվել է iwitness ինտերակտիվ հանրային ցուցադրություն՝ նվիրված Ցեղասպանությանը

Լոս Անջելեսի շրջանային խորհրդի ղեկավար Մայքլ Անտոնովիչը Գրանդ պարկում հանդիսավոր արարողությամբ բացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ինտերակտիվ հանրային ցուցադրություն, որը կտևի մեկ ամիս։ Iwitness-ը միավորում է լուսանկարչությունն ու ճարտարապետությունը՝ Ցեղասպանության մասին իրազեկելու նոր սերնդին։

Նկարիչներ Արա Օշականի, Լևոն Փարյանի և ճարտարապետ Վահագն Թումասյանի նախաձեռնած ցուցադրությունը կազմված է Ցեղասպանությունը վերապրածների հսկա լուսանկարներից։ Վերապրածների մեծ մասը Հարավային Կալիֆոռնիայի բնակիչներ են, ովքեր գաղթել են այնտեղ և վերահաստատվել։ Նկարները կարծես կենդանի քանդակներ լինեն։Հաջորդ 30 օրերին այցելուներն այստեղ կլսեն անձնական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածներից։