Բավ է պառակտվել
28-06-2016 11:35

Մինսկում անցկացվել է Հայկական տոն՝ «Ոսկե ծիրան» խորագրով (լուսանկարներ)

Մինսկի կենտրոնում անցկացվել է Հայկական տոն՝ «Ոսկե ծիրան» խորագրով: Հնչել է հայկական երաժշտություն, ներկայացվել է ազգային խոհանոցը, ցուցադրվել են ազգային պարերը: Այն իրականություն է դարձել առանց հովանավորների ու գովազդային գործակալությունների աջակցության:


Մինսկում ազգային մշակույթների փառատոն կազմակերպելու նախաձեռնությունը Մինսկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Անդրեյ Շորցինն է նախորդ տարվա սեպտեմբերին, երբ անցկացվում էր «Թբիլիսոբա» վրացական մշակույթին նվիրված տոնը:


Նա առաջարկել է Մինսկում ապրող ազգային փոքրամասնություններին ցանկության դեպքում նման միջոցառումներ կազմակերպել: Առաջարկությունը հետաքրքրել է տարեբր ազգություննների ներկայացուցիչներին ու դիվանագիտական առաքելություններին: Առավել ակտիվներից է եղել հայ համայնքը: Հունիսի 28-ին արդեն ականատես են եղել միջոցառմանը:
«Միսնկի քաղաքապետն արեց այն, ինչի մասին մենք չէինք էլ երազում»,-ասել է հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը: