Բավ է պառակտվել
05-03-2016 09:29

Մոսկվայում կազմակերպվել է ԱՊՀ նկարիչների և քանդակագործների ցուցահանդես

Մոսկվայում «Ժամանակի պատկերը» ցուցահանդեսին հանրությանը ներկայացվել են ԱՊՀ երկրների նկարիչների և քանդակագործների աշխատանքները:
Նկարիչների կենտրոնական տանը կարելի է տեսնել ավելի քան 30 նախագծեր: Ըստ կազմակերպիչների, սրահի խնդիրը 1950-ականների կեսերից մինչ այսօր տեղի ունեցած գեղարվեստական գիտակցության էվոլյուցիան արտացոլելն է: Աշխատանքները, որպես դարաշրջանների պատկերներ:
«Նպատակը սերունդները ցույց տալն է: Մեր ցուցասրահում կա բավականին հայտնի երբեմնի նկարիչ Սուրեն Սաֆարյանը, ով 1970-ականներին եղել է նկարիչների միության նախագահը և նրա թոռը», - ասում է ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
ԱՊՀ երկրների վարպետներն այս տարի հավատարիմ են մնացել ավանդույթներին: Հետահայաց ցուցահանդեսի համար նրանք ընտրել են պեյզաժային և դիմանկարային ժանրերի նկարներ ինչպես նաև բրոնզե քանդակներ: