Բավ է պառակտվել
21-11-2018 14:55

Մոսկվայում կբացվի հայ մեծանուն Վարպետների ցուցահանդեսը

  

Թատերական արվեստի II Բիենալեյի ծրագրի շրջանակներում Ա․Ա․Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանում բացվում է “Մարտիրոս Սարյանից մինչև Վլադիմի Մարտիրոսով” խորագիրը կրող ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի նպատակն է ծանոթացնել հասարակության լայն զանգվածները հայկական թատերա-դեկարացիոն արվեստի հետ։

Ցուցահանդեսի պատասխանատուներ Մարինա Բաղդասարյանի և Դմիտրի Ռոդիոնովի ուշադրության կենտրոնում են հայկական արվեստի ականավոր ներկայացուցիչները․ Վազգեն Սուրենյանց, Գեորգի Յակուլով, Մարտիրոս Սարյան, Միքայել Արուտչյան, Սարգիս Արուտչյան, Ստեփան Թարյան, Մինաս Ավետիսյան և այլոք։ Առանձնահատուկ շեշտադրվել է ժամանակակիցների՝ Մարինա Ազարյանի, Ստեփան Զոհրաբյանի, Վլադիմիր Մարտիրոսովի արվեստը։

Ցուցանմուշների թվում են բեմական դեկորացիաների և զգեստների ուրվանկարներ, բեմադրություների մանրակերտեր, ազդագրեր և ծրագրեր, ներառյալ՝ 1939 և 1956 թվականներին կայացած Հայկական արվեստի տասնօրյակների ազդագրերն ու ծրագրերը, ինչպես նաև՝ լուսանկարներ։