Բավ է պառակտվել
29-05-2015 13:29

Մոսկվայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված երաժշտության համերգ կկայանա

Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում հունիսի 2-ին կկայանա «Հայաստանի գաղտնիքները» խորագրով հայկական դասական երաժշտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: 
Դասական երաժշտության սիրահարներին կներկայացվի բացառիկ ծրագիր՝ բաղկացած Կոմիտասի, Տիգրանյանի, Խաչատուրյանի, Ստեփանյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Աբրահամյանի, Միրզոյանի, Ամիրխանյանի ստեղծագործություններից։ 
Համերգն անցկացվում է Ռուսաստանի մշակույթի նախարարության և Մոսկվայի մշակույթի վարչության աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը, Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը։