Բավ է պառակտվել
04-03-2016 14:07

ՌԴ-ում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը

Ռուսաստանի պատմության թանգարանում մարտի 10-ին կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով քաղաքակրթական ցուցա­հանդեսը:  Կներկայացվի ավելի քան 160 ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններից և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանից»: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Ցուցադրության հայեցակարգին համապատասխան հրատարակվել է նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով նաև` Հայոց ցեղասպանության թեման: Ցուցահանդեսը կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին՝ երկու երկրների նախագահների մասնակ­ցությամբ: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հունիսի 13-ը: