Բավ է պառակտվել
25-09-2018 13:31

Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացվել է «Արմենիա» ցուցահանդեսը

 
Աշխատանքային այցով Նյու-Յորքում գտնվող Հայասատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այցելել է Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի մշակութային նվաճումներին՝ քրիստոնեությունն ընդունելուց մինչև 17-րդ դարը: Ցուցահանդեսում ներկայացված է 140 նմուշ, այդ թվում՝ 34 ցուցանմուշ Հայաստանի պատմության թանգարանից, 20-ը՝ Էջմիածնից և 28 նմուշ՝ Մատենադարանից: Կան նաև առաջին անգամ ցուցադրվող նմուշներ:
Փաշինյանի կարծիքով, այս ցուցահանդեսի շնորհիվ ԱՄՆ-ում կփոխվի Հայաստանի և հայկական մշակույթի ընկալումը, ցուցահանդեսի այցելուները կծանոթանան քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգի պատմության և մշակույթի հետ:
Վարչապետը նաև նշել է, որ ներկայումս զգալիորեն ամրապնդվել են հայ-ամերիկյան մշակությաին կապերը և ընդգծել է, որ 2018թ. լրանում է ամերիկյան հողում հայկական ներկայության 400 ամյակը:
Նա շնորհակալություն է հայտնել թանգարանի նախագահ Դանիել Վայսին և թանգարանի տնօրեն Մաքս Հոլիին, ինչպես նաև Կոնստանդնուպոլսի և Երուսաղեմի պատրիարքարաններին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին թանգարանային՝ նմուշները տրամադրելու համար: