Բավ է պառակտվել
21-10-2021 10:59

Ռուսաստանը դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ ՈւՀԱ-ը տեսալսողական ժառանգության ցանկում ներառելու խնդրանքով

«Ուրախների և հնարամիտների ակումբը» (ՈւՀԱ՝ КВН) հեռուստատեսային հումորային ծրագրի մի խումբ մասնակիցներ և հայտնի մեդիա անձինք ստորագրել և ՅՈւՆԵՍԿՕ-ին են ուղարկել դիմում՝ այս հեռուստատեսային ծրագիրը համաշխարհային տեսալսողական ժառանգության ցանկում ներառելու խնդրանքով։ Դիմումը ՏԱՍՍ -ի տրամադրության տակ է:

«Ներառել [«Աշխարհի հիշողություն» տեսալսողական ժառանգության ցանկում] ՈւՀԱ հեռուստատեսային ծրագիրը և խաղի կանոններին վերաբերող ավանդույթները: Դրանց թվում են ավանդական մրցումներ մասնակից թիմերի համար, որոնք արտացոլում են ՈւՀԱ-ի յուրահատկությունն ու ինքնատիպությունը. ողջույն, տնային հանձնարարություն (ներառյալ երաժշտական), նախավարժանք, թիմերի ավագների մրցույթ (ավագի մենախոսություն)», - ասված է ՅՈւՆԵՍԿՕ -ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլային ուղղված դիմումում:

Դիմումը ստորագրել են ավելի քան 30 մեդիա անձինք, խաղի նախկին և գործող մասնայիցներ: Նրանց թվում են Միխայիլ Գալուստյանը, Սեմյոն Սլեպակովը, Դմիտրի Խրուստալյովը, Սանգաջի Տարբաևը, Վալդիս Պելշը, Էնդրյու Նջոգուն, Վադիմ Գալիգինը և այլք: Ստորագրողների թվում են նաև ուսանողական տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ, այդ թվում `Բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների համաշխարհային ասոցիացիան:

Նախաձեռնության հեղինակները նշում են, որ «Ուրախների և հնարամիտների ակումբ» հումորային հեռուստաշոուն «իր մեջ կրում է հասարակության մեջ փոխհարաբերությունների հումանիտարացման և ժողովրդավարացման դրույթներ, հնարավորություն է տալիս հումորային տեսքով բաց քննարկել համաշխարհային օրակարգի արդի իրադարձությունները և բոլորին ծանոթ առօրյան»:

ՈւՀԱ միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովը նաև նշել է, որ ծրագիրը «ոչ միայն ժամանակակից Ռուսաստանի, այլև նրա նախորդ ԽՍՀՄ -ի խորհրդանիշն է», որը միավորում և հարգում է մշակույթները, ավանդույթները, ազգություններն ու սերունդները: Նա հավելել է, որ այս տարի լրանում է ծրագրի հոբելյանը՝ 60 տարին այն օրվանից, երբ 1961 թվականի նոյեմբերի 8-ին հաղորդումն առաջին անգամ հեռարձակվեց հեռուստատեսությամբ:

Դիմումի հեղինակները կարծում են, որ ՈւՀԱ-ի ընդգրկումը տեսալսողական ժառանգության ցանկում համահունչ է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլոբալ առաքելությանը`«խաղաղություն բերել մարդկանց գիտակցության մեջ, որն ամրապնդվում է նյութական և գեղարվեստական միջոցներով, հսկայական երկրի և աշխարհի համար ոչ նյութական և շոշափելի երջանկության ձեռակերտ ստեղծմամբ»: