Բավ է պառակտվել
14-12-2015 09:06

ՌԴ-ում հայտնաբերված նկարը հավանական է լինի դա Վինչիի «Ջոկոնդա»-ի 2-որդ տարբերակը

Սանկտ Պետերբուրգում մասնավոր հավաքածուում գտնվող նկարը հնարավոր է լինի հայտնի «Ջոկոնդա» կտավի երկրորդ տարբերակը և պատկանի հենց Լեոնարդ դա Վինչիի վրձնին: Այս մասին հայտնել է  նկարի գեղարվեստական փորձաքննության իտալացի կոորդինատոր Սիլվանո Վինչետիին:
Ըստ նրա, շատ բան խոսում է այն մասին, որ այս նկարի հեղինակը կարող էր լինել հանճարեղ գեղանկարիչը. «Բայց, իհարկե, սա միայն վարկած է»:
Դա Վինչիի արվեստի հայտնի փորձագետ Կարլո Պեդրետտին ենթադրում է, որ Լուվրում պահվող Մոնա Լիզայի դիմանկարի նախապատրաստական էսքիզի և Սանկտ Պետերբուրգում գտնվող նկարի միջև կարելի է անցկացնել ակնհայտ զուգահեռներ: Դրանցում, մասնավորապես, նման են վերին շրթունքները: Միաժամանկ Լեոնարդո դա Վինչիի նկարների վերականգնող Պաուլո դե Սերրան չի բացառում, որ Ռուսաստանում գտնվող կտավը նկարած լինի ինչպես վարպետը, այնպես էլ նրա աշակերտներից մեկը: Ըստ բրիտանական թերթի, գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ, որոնց համաձայն, Լեոնարդո դա Վինչին մի քանի տարբերակ է նկարել Մոնա Լիզայի դիմանկարը: