Բավ է պառակտվել
18-11-2019 22:14

Դալմայի այգիներում Երևանի խանության ժամանակաշրջանի գինու հնձան է քանդվել (Լուսանկարներ)

 

Այս տարածքում «Պարկ գրուպ» ընկերությունը կառուցում է ժամանցի վայր։ Կառավարությունը նախագծին հավանություն է տվել դեռ 2018 թ.-ին։ «Պարկ գրուպ» ընկերության սեփականատեր Գարեգին Նուշիկյանն ասում է, որ իրենց չէին զգուշացրել, որ այստեղ կան պատմամշակութային հուշարձաններ, այլապես այն կդարձնեին զբոսաշրջային վայր։
Այս հնձանի գոյության մասին ոչ ոք չէր իմանա, եթե ՖԲ –յան օգտատեր Մարի Չաքրյանը հրապարակում չկատարեր, որ քանդվում է 17- 18- րդ դարի գինու հնձան։ Մեր այցելության պահին հնձանից միայն խոշոր քարեր էին մնացել։ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց, որ տարածքում 18- 19 րդ դարերի առնվազն 3-4 հնձան կա։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։
«Կարծում եմ, դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից։ Դրանք Երևանի պատմության վկայությունն են»,- գրել էր Հակոբ Կարապետյանը։

 
ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ- ի տնօրեն Տիգրան Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց,որ փոխանցեց, որ ստեղծվել է արշավախումբ, ուսումնասիրություններ են կատարվում։
«Նախարարի հանձնարարականով ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ,ու այս պահին ամբողջ Դալմայի այգու տարածքում ուսումնասիրություններ են կատարվում»,–ասաց Սիմոնյանը։ Վերջինս դժվարացավ պատասխանել այն հարցին՝թե ով պետք է զգուշացներ կառուցապատողին ,որ տարածքում կան պատմամշակությային հուշարձաններ։ Ի դեպ Հուշարձանն ընդգրկված չէ պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, բայց նորահայտ հուշարձանի կարգավիճակ չունի։

 

 

Արմինե Գևորգյան