Բավ է պառակտվել
14-03-2015 15:00

Սանկտ Պետերբուրգում կտեղադրեն Կոմիտասի արձանը (լուսանկար)

Այս տարվա հուլիսին Հայաստանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը Սանկտ Պետերբուրգում նախատեսում է հայկական գերեզմանոցի մոտ տեղադրել Կոմիտասի արձանը: Այս մասին հաղորդում է Սանկտ Պետերբուրգի Քաղաքաշինության եւ ճարտարապետության հանձնաժողովը:

Բնական քարից երեքմետրանոց արձանը նախատեսվում է տեղադրել Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական պուրակում, որն առաջիկայում անվանակոչվելու է Երեւանյան պուրակ: Արձանի հեղինակը քանդակագործ Լեւոն Բեյբությանն է: