Բավ է պառակտվել
31-08-2016 15:26

Պետերբուրգում կանգնեցվի Սերգեյ Դովլաթովի հուշարձանը

Խորհրդային շրջանի հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի հուշարձանը Սանկտ Պետերբուրգում, որի կանգնեցման համար ստորագրահավաք էր սկսվել օգոստոսի սկզբին, չեն հասցնի կանգնեցնել մինչ սեպտեմբերի 3-ը, երբ նշվելու է գրողի ծննդյան 75-ամյակը: Այդ մասին հայտարարել է Պետերբուրգի նահանգապետի խորհրդական, «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի ղեկավար Սերգեյ Բոյարսկին:

2016-ի սեպտեմբերի 3-ին Դովլաթովը կդառնար 75 տարեկան: Նրա երկրպագուները որոշել են հիմնել «Դոլվաթովի երկրպագուների ընկերակցություն» և փառատոն կազմակերպել, որին առաջարկում են մասնակցել բոլոր ցանկացողներին:

Ըստ ընդունված կարգի, Պետերբուրգում հուշարձան կանգնեցնելու համար, հարկավոր է, որ գրողի վախճանից 30 տարի անցած լինի, սակայն նահանգապետը բացառության կարգով կարող է ստորագրել հուշարձանի կանգնեցման թույլտվությունը:

«Հուշարձանի կանգնեցումը համաձայնեցրել ենք, քաղաքական կամք կա, սակայն բոլոր ընթացակարգերը չենք հասցնի ավարտել: Ուստի փառատոնի ժամանակ հուշարձանը չի բացվի, քանի որ տեղադրման օրը դեռ հայտնի չէ»,-ասել է Բոյարսկին: